April 8

Text – April 6 — 10

April 6 — 10

📖 Text

Animals are very important in our life. They are divided into domestic animals and wild animals.

Domestic animals live with people. They give us food, clothes, and help in work. For example, dogs are friendly animals. They have four legs, a tail, and soft fur. They can protect the house and play with children. Cats are clever and clean. They eat milk, fish, and small animals like mice. Cows and sheep give us milk, meat, and wool. They live on farms and eat grass, hay, and plants.

Wild animals live in forests, mountains, deserts, or savannas. They are free and do not live with people. Lions are strong and have sharp teeth. They eat meat and live in groups called prides. Elephants are huge animals with long trunks. They eat leaves, grass, and fruits. Tigers have orange fur with black stripes. They are excellent hunters. Bears are large and eat both plants and meat.

Animals are very important for humans and nature. Domestic animals help people every day. Wild animals keep nature balanced. If wild animals disappear, plants and other animals can be affected. By protecting wild animals, we protect our planet.

Vocabulary – Advanced

WordMeaning
domestic animalsընտանի կենդանիներ
wild animalsվայրի կենդանիներ
prideշներու խումբ (լեոնների)
sharp teethսուր ատամներ
trunkկնճիթ (օձիք)
stripesշերտեր, պոչիկներ (հետք)
balance of natureբնության հավասարակշռություն
protectպաշտպանել
cleverխելացի, հնարամիտ
hugeհսկայական
herdեղջերավորների խումբ
preyորս

Exercises

1. Reading Comprehension

Answer the questions in complete sentences:

  1. Name three domestic animals and their role in our life.
    Cows and sheep give us milk, meat, and wool, dogs protect the house
  2. Where do wild animals live? Give two examples.
    Forests – animals like deer, tigers, and monkeys live in forests.
  3. What do elephants eat?
    They eat leaves, grass, and fruits
  4. What is a pride? Which animal has it?
    lion`s group
  5. Why is it important to protect wild animals?
    By protecting wild animals, we protect our planet.

2. True or False – Analyze Carefully

  1. Tigers live on farms. False
  2. Bears eat only meat. – False
  3. Cats can hunt mice. – True
  4. Lions live alone. – False
  5. Domestic animals give us food and clothes. True

3. Fill in the blanks – Use the Vocabulary

  1. Lions live in a group called a pride.
  2. Elephants have a long trunks.
  3. Domestic animals help people every day by giving meat and milk.
  4. Tigers have black stripes on orange fur.
  5. Wild animals keep the balance of nature.

4. Match – Description to Animal

  1. Huge animal, long trunk, eats leaves →b) Elephant
  2. Strong hunter, orange fur, black stripes → tiger
  3. Clever, eats mice, lives with humans → d) Cat
  4. Gives milk and wool, lives on a farm → c) Sheep

5. Writing – Creative Task

  • Choose one domestic and one wild animal.
  • Write 5–6 sentences for each:
    • Appearance (size, color, fur, special features)
    • Diet (what it eats)
    • Habitat (where it lives)
    • Its role in nature or for humans

dog,wolf

There like the same thing same size eat mostly the same things they can be a lot of colors.
Dogs live in homes wolfs live in forests they both eat meat its don’t know there role in nature.

Category: English | LEAVE A COMMENT
April 8

Մայրենի – Ծաղկազարդ և Զատիկ – Ապրիլի 8

Կարդա՛ և իմացի՛ր, ապա բլոգումդ պատմի՛ր՝ ինչ նոր բան իմացար Զատկի տոնի մասին։ Դու ի՞նչ հետաքրքիր նյութ կարող ես ներկայացնել այս երկու տոների մասին։

  •  Ծաղկազարդ
  • Զատիկ

    Մենք ամեն տարի Սբ․ Զատիկի օրը անցկացնում ենք տատիկիս տանը։ Նա համեղ կերակուրներ է պատրաստում և ընտանիքով միասին ճաշում ենք։ Սեղանին լինում են գունեղ հավկիթներ, բրնձով փլավ, կանաչեղեն, ձուկ և այլ համեղ ուտեստներ։



Ծաղկազարդ

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ, Ծառզարդար անուններով, կապված է ծառի պաշտամունքի հետ:
Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։

Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ, ասել է թե կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

Ի դեպ, Տիեզերական ծառի` Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն : Այս ծիսական պարագաները ի սկզբանե ունեցել են Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք: Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել:

Ծաղկազարդը, ըստ էության, բխում է  բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով: Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղըկամքը տեղը»:

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին: Այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ Երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում: Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով:

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն բերելու ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար: Իսկ տան մեջ պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:

Չնայած Ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:







Սուրբ Զատիկի խորհուրդը



Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ  անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին:  Շարժական տոն է  և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը:Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության  հետ կապված այս տոնը  շատ ավելի խոր արմատներ ունի: Այն գալիս է դեռևս հեթանոսական շրջանից և արտացոլում այն ծեսերն ու սովորույթները, որոնք առնչվել են բնության զարթոնքի  գաղափարին: Զատկական արարողությունները  սկսվում էին շաբաթ  և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթը  բուն Զատկի տոնին նախապատրաստվելու  օրն էր. կարգի էին բերում տոնական հագուստը, հարդարում բնակարանը, տան դռների շրջանակներին փակցնում էին  զատկական կարմիր ձվի կպեճներ, թխում խմորեղեն: Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ:  Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի  պատարագից հետո`  դեռ արևը  մայր չմտած,  մարդիկ հասցնեին պասը բացել:  Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու  Քրիստոսի  հարությունը և պասի վերջը: Ճանապարհին  բոլոր  հանդիպողները  ողջագուրվում էին  և միմյանց հայտնում ուրախ լուրը.  «Քրիստոս  հարյա՜վ  ի մեռելոց»,  որի պատասխանը լինում էր.  «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:  Թաթախման  ընթրիքի հիմնական  կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով  եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ:  Հավաքված գումարով նախապես գնված եզները  կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր  խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր  օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ  առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես,  բոլորը  շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու  ընթացքում  կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած  թուրքատարուկը: 

Ձուն  զատկական տոնում գրավում է  ամենակարևոր տեղը, քանի որ  անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ:  Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր  վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ:  Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ:

Աղբյուր

napo

Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։ Ինչո՞ւ։
Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գոյություն ունի Զատիկի ճագար հասկացությունը։ Այն հեթանոսական արմատներ ունի՝ կապված գարնան գալուստի հետ։

Գերմանական ավանդույթի համաձայն Զատիկի ճագարը խելոք երեխաներին ներկված ձվերով լի բնիկ է նվիրում։ Երեխաներն  հաճախ իրենց գլխարկներից  իրենք են որևէ թաքուն տեղում պատրաստում այդ բնիկը։ Որպես խորհրդանիշ զամբյուղն ի հայտ է եղել ավելի ուշ։ Ըստ գերմանացիների, այդ ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարում։ Հավատում էին, որ Հեսսեում ձվերը աղվեսն է բերում, Սակսոնիայում՝ աքլորը, Էլզասում՝ արագիլը, իսկ Բավարիայում՝ կկուն։ Այդ ժամանակ էլ հենց ձվերը սկսեց բերել ճագարը։ Նա աստիճանաբար հետ մղեց իր «մրցակիցներին» և հաստատվեց Գերմանիայում։

ԱՄՆ-ում այդ ավանդույթը ներմուծվել է գերմանական ներգաղթյալների կողմից և լայն տարածում գտել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։

Տոնական սեղանի համար նախատեսված ուտելու ճագարները պատրաստվում են կամ մարցիպանից կամ շոկոլադից։

April 7

Մայրենի – առաջադրանքներ և ֆայլը – Ապրիլի 7

Ապրիլի 7

  • Ներբեռնի՛ր ֆայլը, կարդա՛, իմացի՛ր, ապա կատարի՛ր առաջադրանքները։

Յ ձայնակապ


Արդեն գիտես, որ հայերենում ձայնավորների միջև սովորաբար լսվում է յ հնչյունը, որը կոչվում է ձայնակապ։

Հիշի՛ր

Յ ձայնակապը գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո։

Օրինակ՝ հայելի, հմայիչ, նայել, հոյապակ, երեկոյան, հրամայել, ծառայել, նայել, և ալյն։

Ե, է, ի, ու ձայնավորներից հետո յ ձայնակապը չի գրվում։

Օրինակ՝  միաբանություն, միակ, հիանալի, թիավարել, թիակ, վերարկուով, րոպեից, էություն, լիություն, ձիավոր, լիակատար և այլն։

Կատարի՛ր առաջադրանքները

Լրացրո՛ւ յ  ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

Հա-ելի, րոպե-ից, շո-ել, թի-ակ, է-ություն, խո-անալ, գո-ություն, մի-ասնություն, մնա-ուն, շրջագա-ություն, թե-աման, հարցնե-ի, ծառա-ել, ձի-ավոր, Հռիփսիմե-ի, Սերգե-ի, Միքա-ել, երեկո-ան, ներկա-ացում, խնա-ողաբար, մեղեդի-ով, շղթա-ել, ծաղրածու-ի, հյուսիսա-ին, այցելու-ին, գոլորշի-անալ, երևակա-ել, քրիստոնե-ական, տի-եզերագնաց, նո-եմբեր, ծառուղի-ով։

Հայելի, րոպեից, շոյել, թիակ, էություն, խոյանալ, գոյություն, միասնություն, մնայուն, շրջագայություն, թեաման, հարցնեի, ծառայել, ձիավոր, Հռիփսիմեի, Սերգեի, Միքայել, երեկոյան, ներկայացում, խնայողաբար, մեղեդիով, շղթայել, ծաղրածուի, հյուսիսային, այցելուին, գոլորշիանալ, երևակայել, քրիստոնեական, տիեզերագնաց, նոյեմբեր, ծառուղիով։

Հիշի՛ր, որ ուն վերջածանցով կազմվում են ածականներ, որոնք պահանջում են ինչպիսի՞ հարցը, իսկ յուն վերջածանցով կազմվում են գոյականներ, որոնք պահանջում են ի՞նչ հարցը։

Այժմ լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

Ճարտատ-ուն խարույկ Ճարտատուն խարույկ

Խարույկի ճարճատ-ուն Խարույկի ճարճատյուն

Կարկաչ-ուն գետակ Կարկաչուն գետակ

Գետակի կարկաչ-ուն Գետակի կարկաչյուն

Շառաչ-ուն մտրակ Շառաչուն մտրակ

Մտրակի շառաչ-ուն Մտրակի շառաչյուն

Հնչ-ուն ծիծաղ Հնչուն ծիծաղ

Իծաղի հնչ-ուններ Իծաղի հնչյուններ

Դողդոջ-ուն քայլեր Դողդոջուն քայլեր

Քայերի դողդոջ-ուն Քայերի դողդոջյուն

Բաբախ-ուն սիրտ Բաբախուն սիրտ

Սրտի բաբախ-ուն Սրտի բաբախյուն

Ղողանջ-ուն զանգ Ղողանջուն զանգ

Զանգի ղողանջ-ուն Զանգի ղողանջյուն

Խոխոջուն առու Խոխոջուն առու

Առվի խոխոջ-ուն Առվի խոխոջյուն

April 6

Մայրենի – Նվարդ Թումանյանի հուշերը Ղ․ Աղայանի մասին։ – Ապրիլի 6

Թիֆլիսի Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը:

1925-ին Թբիլիսիից տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1938-ին ամուսնացել է Ղազարոս Աղայանի որդուՄուշեղի հետ: Զավակ չի ունեցել: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ:

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն էր: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը Ղ․ Աղայանի մասին։

Ղազարոսը ծնողների 12 զավակներից մեկն էր, որ ծնվեց 1840-ին’ Ակոռիի կործանման տարում: Մայրը Ղազարոսին նվիրել էր Աստծու տաճարին’ նրա պորտն ամփոփելով եկեղեցու պատի մեջ, եւ մկրտել Մեծ պասի’ Ղազարոսի հարության կիրակի օրր: 




Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:

April 2

Հայոց լեզու 5 – 166-175 առաջադրանքները

166. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյականներ – Ծաղիկ, ժամացույց, ջուր, մարդ, երեխա, օձ, ամպ, ինքնաթիռ, գարուն, նավակ, հատիկ
Ածականներ – ջինջ, բուրավետ, մեծ, ուրախ, մաքուր, սև, սպիտակ, պայծառ, ճկուն, ոսկեզօծ, երկաթյա
Բայեր – վազել, գնալ, լողալ, սողալ, իջնել, բացվել, բարձրանալ, պահել, ջրել

167.Բխմբինախադասություններիմեջընդգծվածբառերնինչո՞վենտարբերվումԱխմբիբառակապակցություններումընդգծվածածականներիցևինչո՞վեննման:

Ա. Մաքուր սենյակ: –                  Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: –                                    Մանրամասն պատմեց:
Հատուկ վերաբերմունք: –                       Մեղմորեն ժպտաց:
Հստակ ջուր: –                                           Հազիվ լսվեց:
Երկար օր: –                                             Հպարտորեն խոնարհվեց:

Տարբերություն – Ա-ում ածականներ են, Բ-ում՝ մակբայներ։
Նմանություն – երկուսն էլ նկարագրող բառեր են։

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Բոլորը ծավալչական բառեր են՝ ցույց տալիս ինչպես, ինչ չափով կամ որքան անգամ կատարվում է գործողությունը։

169. Նախորդվարժությանմեջընդգծվածբառերըգրի´ր: Ինչպե՞ս կանվանեսբառերիայդխումբը:

անմիջապես, մտերմորեն, վաղուց, ամբողջովին, լիովին, բազմիցս, երբեմնծավալչականներ

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկինխնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

շտապ, դանդաղ, հաճախ, հեռու, ուշ, կրկին

Բառերի այդ խումբըծավալչականներ

171. Նախորդչորսվարժություններումկարևորվածբառերիխումբըանվանումենմակբայ(մակ-վրա): Փորձի´րբացատրելայդանունը:

«Մակբայ» նշանակում է՝ բայից առաջ գործողությունը կամ վիճակը լրացնող բառ։

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

Կենդանաբանական այգու տնօրենը պատմում էր, որ այդ փիղի կապեր քանդելու հմուտ վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերի կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել: Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին՝ նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու:

Ընդգծված բառերը՝ առանց փոփոխության:
հմուտ, համառորեն, ճարպկորեն, բանտել

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք վարել են: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են.
Փոփոխված՝ Մրջյունները, վարել են Ջունգլիներում բոլոր կենդանիները փախչել են քոչվոր մրջյունների բանակ:
Փոփոխված՝ Ջունգլիներում, փախչել են, մրջյունների Մինչև անգամ հսկա փիղը շտապեց գլուխն ազատել:
Փոփոխված՝ շտապեց, գլուխն ազատել Վա՜յ, քնած ճանապարհորդ, թափառաշրջիկ մրջյունները նա միայն թողեց կմախք:
Փոփոխված՝ ճանապարհորդ, թողեց

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իրանտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչզբոսնեն այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չենտալու ինձ:

տալու – փոփոխվել է նախադասության կառուցվածքի պատճառով զբոսնել – փոփոխվել է բայաձևից լցվել – փոփոխվել է բայաձևից տալու – փոփոխություն չի եղել

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկացույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Իշխանը, գոհանալ, այն, խոսք, և, առատ, վարձատրել, ծերունու

Փոխվել է՝ բայերի և գոյականների ձևը նախադասության կառուցվածքի պատճառով:

April 1

Մայրենի – առաջադրանքներ – Ապրիլի 1

  • Կատարի՛ր առաջադրանքները։
  • Կարգի՛ բեր բլոգդ՝ լրացնելով բացթողումներդ։


Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Ճիշտ հաջորդականությամբ վերականգրած տեքստը կլինի այսպես՝ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Ճիշտ տարբերակ՝ Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու անուշադիր։ Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  խիտ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին վիճել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Շատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: – հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում: – ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է: – ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն: Երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է: – պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում: – ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե: – Գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի: – նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ (շրթունք), էգուց (վաղը), տկլոր (տկլոր), բարիշել (հաշտվել), ջահել (երիտասարդ), պոզ (եղջյուր),  սապոն (օճառ), դոշակ (ներքնակ), լղար (նիհար):

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջ-ղ, ա-բյուր, աղո-ք, ամբող-, վեր-լակ, արդուզար-, խեղ-ել, կմա-ք, թղ-ադրամ, հո-նել, մա-թել, տար-րինակ, հն-րյա, օվկ-անոս, բար-ր,  աման-րյա, թխվա-ք, ու-սուն։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվածք, ութսուն։

April 1

WIP – Բնագիտություն – Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա – Մարտի 30- ապրիլի 3

1․Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա 5-1,  5-2, 5-3  դասարաններ  (սովորել, առաջադրանքները կատարել,  քննարկելու ենք 5-1 և 5-2  դասարանների հետ  ապրիլի2-ին, իսկ 5-3 դասարանի հետ ապրիլի 3-ին) պատմել սովորել


Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:

Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

Ի՞նչ է իզոբարը:

Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը: